Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Միխայիլ Զադորնովին /տեսանյութ/

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել հումորիստ Միխայիլ Զադորնովին։ Հիշեցնենք, որ նա մահացել է նոյեմբերի 10-ին, երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո։ Հոգեհանգստի արարողությունը փակ է եղել, սակայն երկրպագուներին թույլ են տվել ներս մտնել ու վերջին հրաժեշտը տալ երգիծաբանին։ Զադորնովին կհուղարկավորեն Լատվիայում, որտեղ նա ծնվել է։