23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Նվնվոցները պիտի դադարեցնենք…»

«Նոր հնարավորություններ են ընթեռնվում, դռներ են բացվում, բայց դռներից մենք պետք է կարողանանք ներս մտնել, օգտվել դրանից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ խոսելով Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության փաստաթղթի մասին։

Ըստ նրա՝ այս հարցը չի բխում միայն ընդդիմությունից կամ իշխանությունից, այլ ամեն մեկից: «Պետք է հասկանալ, թե որն է մեր դերն այս աշխարհում ու այս դարում»,-նկատեց նա: Ռուբեն Բաբայանն ընդգծեց՝ կրթությունն է մեր փրկությունը, և հենց այս պարագայում էլ դա շատ կարևոր է:

«Մեր ներքին հոգեբանությունը պիտի փոխվի առաջին հերթին: Մեր երիտասարդությւնը պետք է գիտակցի, որ ինքն է երկրի տերը, պարտավոր է իր ձեռքում վերցնել բոլոր հարցերը: Ոչ ոք սկուտեղի վրա ոչինչ չի մատուցելու: Մենք վերցնում ենք այդ պարտավորություններն, ու դրանք մենք պետք է կատարենք: Նվնվոցները պետք է դադարեցնենք, օգտվենք տված հնարավորությունից»,-կարծում է Ռուբեն Բաբայանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ