28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Որտե՞ղ եք, պարոն Ամիրյան…»

Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

«Դոլման գրանցվել է, որպես ադրբեջանական բաղադրատոմս: Ես հայագետի ընտանիքում եմ ծնվել ու մեծացել և չեմ կարող թույլ տալ, որ մեր արժեքները մաս-մաս գողանան մեզանից: Մենք թույլ ենք տալիս, որ մեր մշակույթը սեփականացնեն: Իմ ղափանցյանական արյունը ինձ թույլ չի տալիս լռել: Մեզնից գողություն է անում ինչ որ ցեղախումբ , որը գոյություն չի ունեցել, երբ հայ ազգը դոլմա է պատրաստել: Նրանք այս հարթակում էլ հարվածում են հայ ազգին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենսաբան Դոլորես Ղափանցյանը:

Դոլորես Ղափանցյանը փորձել է իր հարցերի պատասխանը ստանալ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից, սակայն կապ հաստատել չի հաջողվել:

«Որտե՞ղ եք պարոն Ամիրյան, ո՞վ պետք է տեր կանգնի մեր մշակույթին: Ո՞վ պետք է պայքարի մեր արժեքների համար միջազգային ասպարեզում: Ես կոչ եմ անում `  դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից:Ի՞նչ է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեզ, բացի նման խայտառակությունից»,-ընդգծում է Դոլորես Ղափանցյանը:

Նշենք, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հանդիպում է ամեն տարի՝ գնահատելու համար առաջարկվող թեկնածությունները և ցանկում դրանք ներառելու մասին որոշում կայացնելու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը, որի ընթացքում նախատեսված է 34 նոր հայտի դիտարկումը: Ներկայացված հայտերի թվում է եղել Հայաստանից՝ քոչարի պարը, Ադրբեջանից՝ տոլմայի պատրաստման ավանդույթը: Նշենք, որ հայկական քոչարին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: 

6392

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ