28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Լավ է սև ցուցակում չենք». Հոկտանյանը՝ կոռուպց

 

«Իշխանությունները լուրջ, հստակ  քայլեր չեն ձեռնարկում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում»,-այս մասին այսօր՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանն ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Հոկտանյանը հայտնեց, որ Հայաստանում կոռուպցիայի վիճակի առումով 2017թ․ գրանցվել է որոշակի սահմանափակ առաջընթաց։

«Ընդունվել են մի շարք հակակոռուպցիոն օրենքներ՝ ազդարարման համակարգի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և այլն, բայց խոսքն ու գործը նույնը չեն։ 2017թ․եղած մի շարք փաստեր ապացուցում են, որ իրականությունը շարունակում է էապես տարբերվել գրված օրենքներից »,- ասաց նա։

Հկտանյանի խոսքով՝ կոռուպցիայի ընկալման բարձր ցուցանիշների հետևանքով միջազգային կազմակերպությունների դիրքորոշումները փոխվել են։ Մասնավորապես, նոյեմբերի 20-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, հերթական անգամ հրապարակելով Հայաստանի գնահատման քարտը, ցույց տվեց, որ Հայաստանը ևս մեկ տարի չի կարողանալու օգտվել նրա ֆինանսավորումից հենց կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով։

«Մի քանի օր առաջ էլ ԵՄ երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը Հայաստանին ներառեց այսպես կոչված «մոխրագույն ցուցակում», որում ընդգրկված են 47 երկրներ։ Լավ է, որ սև ցուցակում գտնվող 17 երկրների թվում չենք։ Այս խորհուրդը ցուցակը կազմելիս հաշվի է առնում հարկային օրենսդրության համապատասխանությունը ԵՄ թափանցիկության չափանիշներին»,-ընդգծեց Վարուժան Հոկտանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ