Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին

Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին, «Ազատությանը» փոխանցել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակը։ Գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։ Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է […]