27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլը վաղուց արդեն Հայաստանի և հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի «դիրքորոշումը» կրկին ձևակերպել է այնպես, ինչպիսին կլիներ մարմնավաճառի պատասխանը հերթական հաճախորդին (ինչքան ուզեք, այնքան…):

Եվրոպացի լրագրողն անգամ տարակուսած հարցրել է` «դա խելամի՞տ է»:
Նիկոլը վաղուց արդեն Հայաստանի և հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի: Հայ Ժողովրդի շահերն ու Նիկոլին իշխանության բերած ուժերի շահերը երբեք չեն համընկել ու չեն համընկնի: Ինչպե՞ս կարող է դավադրության մարմնավորողն ազգային շահ ձևակերպել կամ պետական դիրքորոշում ներկայացնել:

Ու՞մ է դա հատաքրքիր: Բոլորը թքած ունեն նման իշխանության դիրքորոշումների վրա, այդ թվում նաև ԵՄ-ում: 2022թ.Պրահայում սեփական ազգին ուրացողին նույնիսկ եվրոպական ուլտրալիբերալները բանի տեղ չեն դնի:

Իսկ տարածաշրջանում բնական և իրական դաշնակիցների շահերի դեմ հերթական «подлянка»- ի համար` հաջորդ ռազմական ագրեսիայով ենք փոխհատուցելու…

Ուրիշ ի՞նչ պետք է սպասել…» ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ