04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր օրենքով բռնաբարությունը կպատժվի ամորձատմամբ. /Տեսանյութ/

Մադագասկարի խորհրդարանը հավանություն է տվել այն օրենքին, որը թույլատրում է երեխաների բռնաբարության համար դատապարտվածների քիմիական և, որոշ դեպքերում, վիրաբուժական ամորձատումը:

AP-ի փոխանցմամբ՝ երկրի ակտիվիստները կարծում են, որ այն կօգնի կանխարգելել «բռնաբարության մշակույթը»:

Երկրի խորհրդարանը օրենքն ընդունել է փետրվարի 2-ին, իսկ Սենատը` վերին պալատը, այն հաստատել է անցյալ շաբաթ:

Երկրի նախագահ Անդրի Ռաջոելինան առաջին անգամ այս հարցը բարձրացրել է դեկտեմբերին, քանի որ 2023 թվականին գրանցվել է անչափահասների բռնաբարության 600 դեպք, իսկ այս տարվա հունվարին՝ 133։

Մադագասկարի արդարադատության նախարարն ասել է, որ այդ քայլն անհրաժեշտ է երեխաների բռնաբարության դեպքերի աճի պատճառով:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ