24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է». Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է: Արցախի բանակը, իհարկե, պատասխանել է, բայց էդքան մարդկային ուժ, ու տեխնիկա չունեին: Զոհեր ու վիրավորներ ունենք»:

Մակրոնը Փաշինյանին տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում:

Պետք է ռազմական օգնություն ցուցաբերել Արցախին, սա նույնպես օրհասական հարց է, պատերազմի պարտադրանք. Քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թելեգրամի իր ալիքում գրել է. «Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը։ Ոչ ոք պետք է չկարողանա ասել, թե այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, Ադրբեջանի ներքին հարցն է։ Ցավոք, այս պահի դրությամբ բոլոր մեկնաբանություններն ու «արդարացումները» այդ երանգավորումն ունեն։ Սա քաղաքական խնդիր է։ Հայաստանը պետք է «դուրս բերի» […]

Չեմ կարող հաստատել, որ Ադրբեջանը նախապես զգուշացրել է Ռուսաստանին ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին Ադրբեջանի կողմից ռուսական կողմին նախազգուշացնելու մասին տեղեկությունը։ «Չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղեկացված ենք եղել»,- այդ առնչությամբ ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն էր հայտարարել, թե Ռուսաստանին նախապես տեղյակ է պահել Արցախում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու մասին։

ԼՂ-ն Ադրբեջանին առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջ

Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան. Պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան: Ադրբեջանը փորձում է տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը, ըստ առկա տեղեկությունների, որոշ հատվածներում հաջողվել է: Չնայած ՊԲ հաղորդմամբ կրակի ինտենսիվությունը նվազել է, սակայն իրադրությունը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»:

Միրզոյանը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը Արցախում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և չի պատասխանել լրագրողների հարցին ՄԱԿ-ի կենտրոնակայանի մուտքի մոտ, որտեղ սկսվում է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը։

Արցախում վիրավորների թիվը 26 է. կա երկու զոհ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում, այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։ Քաղաքացիական […]

Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մեդվեդևը ենթադրաբար Փաշինյանին ուղղված գրառում է արել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենբթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի