04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ նիստ է գումարել: Նոր մարտավարություն. Ժողովուրդ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է արել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը 3 ժամից ավել է տեւել: Քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր, արտաքին քաղաքական հարցերը մղվել են երկրորդ պլան իշխանականների կողմից:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է մեծ թափով շարունակել մարզային ակտիվի ու տարածքային կառույցների հետ աշխատանքը, նաեւ իր թիմակիցներին հանձնարարել է ամեն ինչ անել, որ կուսակցությանն անդամակցողների թիվը շատանա:
Իշխանականները նաեւ որոշել են մեդիադաշտում ակտիվանալ, հենց սրանով էլ պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները վերջին օրերին մեկը մյուսի հետեւից «տիկտոկյան» էջեր են բացել ու հոլովակներ են տեղադրում: Լրատվամիջոցների հետ նրանց աշխատանքը տապալված է, դրա համար հույսները սոցցանցերն են»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ