25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր մեր կողքին մեծ թվով ընտանիքներ են ապրում, որոնք Հայաստանի ու Արցախի պաշտպանության և անվտանգության համար տվել են իրենց համար ամենաթանկը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանցիները 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի դեմ իրականացրած մարտական գործողություններից փոքր քարոզչական տեսանյութ են հրապարակել, որտեղ բնականաբար փորձել են ֆիքսել իրենց զինծառայողների «հերոսական դրվագները»:

Իրականում այդ ու բազմաթիվ այլ տեսանյութեր ավելի շատ կամ զուգահեռ, ևս մեկ անգամ ապացուցում են Արցախի Պաշտպանության բանակի, այլ ռազմականացված կառույցների, կամավորների անձնազոհ գործողությունները` չափազանց անհավասար մարտերում «բոյ տալու» և ադրբեջանցիների առաջխաղացումն առնվազն դանդաղեցնելու նպատակով:
Սեպտեմբերյան մարտերի հետևանքով 200-ից ավելի մարդ է նահատակվել, այդ թվում` քաղաքացիական անձինք, բայց այդ մարդիկ (կամ նրանց մեծ մասը) նույնիսկ զոհվածի կարգավիճակ չունեն, իսկ նրանց ընտանիքների հոգսերն ու խնդիրներն անհաշվելի են:

Այսօր մեր կողքին մեծ թվով ընտանիքներ են ապրում, որոնք Հայաստանի ու Արցախի պաշտպանության և անվտանգության համար տվել են իրենց համար ամենաթանկը, սակայն պետությունը բոլոր առումներով բացակայում են նրանց կյանքից»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ