02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԱԲ-ի միջոցով վերծանել են հին հռոմեական մագաղաթի մի մասը. /Տեսանյութ/

Popular Science-ի փոխանցմամբ՝ երեք քոլեջի ուսանողներ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից և Եգիպտոսից արհեստական բանականության օգնությամբ վերծանել են հին հռոմեական մագաղաթի մի մասը, որը թաղվել է մ.թ. 79-ին Վեզուվիուսի ժայթքման ժամանակ:

Երեք հաղթողները՝ Լյուկ Ֆարրիտորը (ԱՄՆ), Յուսեֆ Նադերը (Եգիպտոս) և Ջուլիան Շիլիգերը (Շվեյցարիա), կբաժանեն 700,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը՝ մոտ 2000 նիշ վերծանելուց հետո, որոնք կազմում են նախկինում երբեք չհանդիպող հունարեն տեքստերի 15 սյունակ:

Մագաղաթները այրվել են իտալական Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ՝ մ.թ. 79-ին և գործնականում անհասանելի են եղել վերականգնման սովորական մեթոդների կիրառմամբ, քանի որ վերածվելէին չափազանց փխրուն զանգվածի:

2019-ին «Պապիրուսների վիլլայի» մոտ 270 մագաղաթ նախկինի պես մնացել էին անվերծանելի, և այս պահպանվող առեղծվածը դրդեց Քենթուկիի համալսարանի թիմին 2023 թվականին 3D ձևաչափով սկանավորել արխիվը և գործարկել Vesuvius Challenge-ը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ