Հրդեհ Տաշիր քաղաքում
Հունվարի 22-ին, ժամը 20:12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:22-ին, մարվել՝ 20:57-ին: Մասամբ այրվել են շոգեբաղնիքի պատը (մոտ 2 քմ) և առաստաղը (մոտ 2 քմ):





































