Արցախահայությունը հաղթելու է ինչպես աստվածաշնչյան Դավիթը Գողիաթին
Հարգելի խորհրդարան
Արագ փոփոխվող աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի արդիականացմանը և կարողանալ ադեկվատ դիմակայել բոլոր մարտահրավերներին: Մեր տարածաշրջանում արտաքին մարտահրավերներին դիմայակումն ու անվտանգության ամրապնդումը շարունակում է մնալ ամենաարդիականներից մեկը: Հաշվի առնելով այդ ամենը` անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց ՀՀ Զինված ուժերի 7-ամյա արդիականացման ծրագիրը, որի կյանքի կոչմամբ մենք կունենանք ավելի ուժեղ և տեխնիկապես սպառազինված բանակ:
Այդ նպատակին հասնալու համար Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմական ու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նայել մեծացնել իր դերակատարումը ՀԱՊԿ-ում: Կարծում եմ` տեսանելի ապագայում Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի և բխում է մեր պետության և ժողովրդի շահերից:
Հարգելի խորհրդարան, վերջին տարիներին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ իրականացվող բարեփոխումները անշրջելի են դարձրել Հայաստանում ժողովրդավարության զարգացումը: Սա մատնանշեց նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդը`նշելով, որ Հայաստանը ընթանում է ճիշտ ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանության, ազատության և ժողովրդավարական արժեքների տարածումը վերջին 30 տարիների ընթացքում եղել և մնում է Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի կարևորագույն հարցերից մեկը:
Արցախի ժողովրդի ազատության և ինքնորոշման խաղաղ պայքարին Ադրբեջանը հակադարձեց Սումգայիթի և Բաքվի ջարդերով, իսկ այնուհետև` պատերազմում ընդդեմ արցախահայության: Չնայած ուժերի քանակապես անհավասար լինելուն` թե՛ 90-ականներին, թե՛ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, արցախահայությունը պաշտպանեց իր անկախության և ազատության իրավունքը, ինչպես աստվածաշնչյան Դավիթը Գողիաթի դեմ պայքարում:
Արցախի ժողովրդի պայքարը դատապարտված է հաղթանակի, քանի որ ժողովրդի կամքն է բարձրագույն օրենքը, կամ ինչպես կասեին հին Հռոմում` VOLUNTAS POPULI SUPREMA LEX.
Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտատարությունների ժամին