Ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգումներ են կատարել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Զ.-ն հաղորդում է տվել, որ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն իրեն, […]




































