«Մեր երկրում կա երկու առաջնագիծ. առաջինը մեր հայրենիքի սահմաններն են, երկրորդը՝ մեր ճանապարհները»
«Մեր երկրում կա երկու առաջնագիծ. առաջինը մեր հայրենիքի սահմաններն են, երկրորդը՝ մեր ճանապարհները: Ճանապարհներին ավելի շատ զոհեր ենք ունենում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանը:
Բանախոսը վստահ է ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական մասը առաջանում է կամ ալկոհոլի չարաշահման կամ էլ անփորձությունից հետևանքով: Բնականաբար, ճանապարհների անբարեկարգ լինելը ևս իր ազդեցությունն է թողնում:
Մհեր Շահնազարյանը նշեց՝ վարորդ դառնալու համար պետք է հաղթահարել որոշակի փորձություններ և վարորդական իրավունք ստանալիս այն պիտի ստանա բարեխղճորեն, քննություն հանձնելուց հետո:
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» -ի նախագահ Տիգրան Հովհաննսիյանն էլ նշեց՝ հարկավոր է վարորդական իրավունք շնորհելու հարցի նկատմամբ շատ ուշադիր լինել:
«Մեզ մոտ ավտոդպրոցներն իսպառ վերացվել են: Չկա մի տեղ, որտեղ վարորդը կարող է վերապատրաստում անցնել», – եզրափակեց բանախոսը: