26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանին էլ է առաջարկվել (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու դեպքում միայն նախարարներին իրական հնարավորություն կընձեռնվի բանավիճելու: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Կառավարության որոշումները պետք է հրապարակվեն, մենք միանշանակ դա անում ենք։ Մենք առաջարկում ենք կառավարությունում բուն հարցի քննարկումը միայն դռնփակ դարձնել, հակառակ պարագայում քննարկում տեղի չի ունենում», – նշեց նա։

Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ դռնփակ նիստերը նաև կնպաստեն բանավեճերի ծավալման և չեն կաշկանդի արտահայտել կարծիքներ։ «Վեճերը դուրս են գալիս կառավարության նիստից, հենց այդ պատճառով մարդիկ կաշկանդվում են իրենց վեճերը ներկայացնել հրապարակավ», – նշեց նա։

Նախարարը նաև նշեց, որ երբ կառավարության նիստերը դռնփակ էին, դրանք ընթանում էին 4-6 ժամ, իսկ հիմա դրանք առավելագույնը 1 ժամ են տևում, ինչը Հարությունյանի խոսքով լրատվամիջոցների ներկայության պատճառով է, որոնք բուն խնդրից հեռանաում են՝ շեշտը դնելով սենսացիոն հայտարարությունների վրա։

«Մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկենք փակ սենյակում, ոչ թե տեսախցիկի առջև»,- ասաց նախարարը։ Հարությունյանը նաև ընդգծեց, որ կառավարության նիստերը դռնփակ իրականացնելու առաջարկ արվել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մինչդեռ վերջինս ի տարբերություն ներկա վարչապետի հրաժարվել է։ «Հովիկ Աբրահամյանը մտահոգ էր, որ հասարակությունն ու լրատվամիջոցները չեն ընկալի սա»,- հավելեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ