18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀ քաղաքացիները կարող են 90 օր անընդհատ կամ ընդմիջումներով մնալ Տաջիկստանում

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր դրական եզրակացություն ստացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը: Առաջարկում է ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիներին առանց վիզաների մուտք գործել միմյանց երկրներ: Կես տարվա ընթացքում քաղաքացին 90 օր կարող է անընդհատ կամ ընդմիջումներով մնալ երկրում: 

Եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության ընդունման նախագիծը ներկայացվեց

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» օրենքի նախագիծը:  Հիմնական զեկուցող Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ  Ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը չէր կարող ուշադրությունից դուրս թողնել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են մարդկության դեմ, և դրանք դատապարտման են ենթակա, որովհետև 100-ից […]

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ. ընթացքում փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի. հիմնադրամի միջոցներից փոխհատուցում է ստացել մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած 10 զինծառայող և 27 զոհված զինծառայողի ընտանիք: Հիմնադրամը զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների փոխհատուցումը սկսել է 2017թ. հունվարի 1-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զոհված զինծառայողների ընտանիքները հիմնադրամից միանվագ ստացել են […]

Ինչու է թանկացել Երևան-Հրազդան տրանսպորտը

«Այդ երթուղին շահագործող ընկերությունը մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով, ուստի իրավունք ուներ իր հաշվին այդ գինը իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ, այսօր բերել է մրցույթի գնին համապատասխան, բայց հնարավոր է՝ ժամանակի ընթացքում նորից փոխի այդ որոշումը և շարունակի աշխատել 400 դրամով»,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն՝ անդրադառնալով […]

Առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար 1 մլն դրամ տուգանք

ՀՀ Կառավարության այսօրվա հերթական նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել: Նույն տրամաբանությամբ առաջարկվում է նաեւ տուգանել առեւտրային կամ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնք կխախտեն օրենքով […]

Դանակահարություն և ծեծկռտուք Շատին և Եղեգիս համայնքների բնակիչների միջև. մարզպետն ընդունել է խոշորացված համայնքի ղեկավարին. tert.am

Վայոց ձորի մարզում այսօր Եղեգիս և Շատին համայնքների բնակիչների կողմից միջպետական ճանապարհը չի փակվել: Մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է խոշորացված համայնքի ղեկավարին և Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավարին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցը. «Այսօր բնակիչները ոչ մի ճանապարհ չեն փակել, մարզպետն է հանդիպում է ունեցել խոշորացված համայնքի ղեկավարի ու Եղեգիս բնակավայրի […]

Արտակարգ դեպք Արմավիրի բանտում. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 2017 թ.-ի դեկտեմբերի 11-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային տեղամասի թիվ 6 խցում պահվող կալանավոր Արտյոմ Վիրաբյանի ինքնասպանության փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում Ա. Վիրաբյանին հայտնաբերել են ջեռուցման մարտկոցի վրա […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կբարձրանա 3-4, 14-ի և 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում […]

Խուլիգանություն. 6 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: 2018թ. հունվարի 7-ին՝ ժամը 16:15-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի […]

Հաստատվեցին Գեղարվեստի ակադեմիայի ու Բրյուսովի համալսարանի ռեկտորները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ այդ պաշտոնում հաստատեց Արամ Իսաբեկյանին: Իսկ  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի