03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լոգարանում հայտնաբերվել է «Beko»–ի 26 ամյա դիզայների դին

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Արաբկիր» շտապբուժօգնության ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են աղջկա դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները լոգարանում հայտնաբերել են նշված հասցեի բնակիչ՝ 26-ամյա Սոսե Գ.-ի դին։ […]

Ջախջախելու ենք բոլոր հնարածին փաստարկները. «Ելք»

«Կառավարությունում համարում են, որ մեր ժողովուրդը պատրաստ է թանկացման բեռը կրել, և դա նորմալ է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա հիշեցրեց, որ ուրբաթ օրը՝ հունվարի 19-ին, իրենք թանկացումների դեմ երթ էին հրավիրել, հաջորդ երթն էլ լինելու է փետրվարի 5-ին: «Այս ամբողջ ժամանակն օգտագործելու ենք՝ խոսելու գնաճի մասին»,-նկատեց Գորգիսյանը: Նա հավելեց […]

Սա աշխատանքի կազմակերպման ճիշտ ձև է. ՀՅԴ-ն՝ Արմեն Սարգսյանից

«Սթևեթանք բառը ճիշտ բառ չեմ համարում, պարոն Սարգսյանն իր ելույթում նաև ասում է, թե ինչու է ժամանակ խնդրում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վերջնական պատասխան տալու համար նախագահ Սարգսյանից ժամանակ խնդրեց: Վարդանյանն ընդգծեց, որ դեռ բավական ժամանակ կա մինչև […]

Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Աֆրին

Հունվարի 20-ին թուրքերի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից Սիրիայի Աֆրին շրջանում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը ընթանալու է 4 փուլով։ Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Նա տեղեկացրել է, որ թուրք-սիրիական 2 անցակետերից Թուրքիայի զինուժի հատուկջոկատայինները ներթափանցել են Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։ Թուրքիայի վարչապետն ընդգծել […]

«Որևէ պատճառ չեմ տեսնում, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի չդառնա»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին տեղեկացրեց, որ հանգստյան օրերին «Դաշնակցության» շրջանային համաժողովն է եղել, որին մասնակցել են տարբեր կառույցների ղեկավարները: «Այս տարվա ընթացքում սա երրորդն էր»,-ասաց նա: Աժ անցնած նիստից նա առանձնացրեց այն, որ կար սահմանադրական օրենքի քվեարկության, և ի տարբերություն նախորդ նիստերի, երբ սահմանադրական օրենքներն ընդունվում էին 63 ձայնով, […]

Այրված տնակում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 06:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 21-րդ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող տնակը (մոտ 6 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:00-ին: Տնակն ամբողջությամբ […]

Ինչո՞ւ «Freedom House»-ը Հայաստանը դասակարգեց «մասամբ ազատ» երկրների շարքում

Օրերս «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց 2017թ․ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրության առարկա դարձած 195 երկրներին և 14 տարածքներին վերաբերող զեկույցը։ Հայաստանը դասակարգվել է մասամբ ազատ երկրների շարքում։ Իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցում անդրադարձել է նաև 2017 թվականի ապրիլին կայացած ԱԺ ընտրություններին։ Նշվում է, որ այդ անբարեխիղճ ընտրությունները ցույց տվեցին՝ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքներն անկում […]

Ռուս-թուրքական սիրախաղը և Պուտինի սիրիական ձախողումը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը “Կոմերսանտ”-ին մեկնաբանելով Թուրքիայի ագրեսիան Սիրիայի նկատմամբ հայտարարել է,որ միակ մեղավորն ԱՄՆ-ն է,ով իր միակողմանի գործողություններով կատաղեցրել է Թուրքիային… Հետաքրքիր է ստացվում…Նույն ՌԴ-ն ժամանակին իր զորքերն էր տեղաբաշխել Աֆրինում,որտեղ հիմա Թուրքիան անցկացնում է այսպես կոչված հակաահաբեկչական “Ձիթենու ճյուղ” օպերացիան,որի իրական նպատակն է Սիրիայի հյուսիս-արևմուտքում […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  22-ին՝  ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքեր ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն    

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի