26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ջորի» հրելով

ՀՀ հավանական չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի մասին լրատվամիջոցների արձագանքը պայմանականորեն կարելի է տեղավորել երկու խմբում կամ սև ու սպիտակ գույների տակ: Սևերը շրջանառության մեջ են դրել նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ Վազգեն Սարգսյանի ձեռքերով ծեծվելու ու Լոնդոն փախչելու, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մոտ անգլիական թագուհու կարգավիճակին արժանանալու տխուր հեռանկարը, իսկ սպիտակները զբաղված են նրա փիառով ու շտապում են գովաբանել որպես փայլուն ընտրություն:

Ինչո՞ւ է թիրախավորվում Արմեն Սարգսյանն, ասենք, ընդդիմության կողմից: Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, թե քանի որ նախագահը պետք է ունենա զուտ ներկայացուցչական, արարողակարգային ֆունկցիաներ, ապա ներկայացուցչական իմաստով Ա. Սարգսյանի փորձը բավարար է, որ Հայաստանը կարողանա շատ լավ ներկայացնել:

Այս առումով անդրադառնանք, թե իրականում ինչ լիազորություններ կան ՀՀ ապագա նախագահի և ընդհանրապես նախագահի ինստիտուտի վրա: Նախ՝ նախագահը լինելու է երկրի գլուխը, այսինքն՝ նա է լինելու ՀՀ Սահմանադրության թիվ մեկ պաշտպանը և քաղաքական համակարգում ունենալու է յուրահատուկ արբիտրի կարգավիճակ: Ապագա պառլամենտական երկրի նախագահն է վավերացնելու պառլամենտի ընդունած օրենքները, այլապես դրանք կլինեն զուտ դեկլարատիվ հայտարարություններ: Ի վերջո, հենց նախագահն  է ներկայացնելու ՀՀ-ն միջազգային արենայում, պաշտոնական արարողությունների ժամանակ, բնականաբար հեշտ է ցանկացած ինստիտուտ, առավել ևս՝ պետական բարձրագույն մարմին ոտնահարել ու քննադատել` առանց դրա նրբերանգների ու նյուանսների մեջ խորանալու: Չմոռանանք, որ ցանկացած պաշտոնում կարևոր է այն փաստը, թե ով է այն ստանձնում և ինչ հնարավորությունների ու կամքի տեր անձնավորություն է:

Հիմա ընդդիմության քննադատության մասին՝ ըստ էության: Մեկ ամսից կլրանա մեկ տարին, որ ձևավորվել է վեցերորդ գումարման խորհրդարանը. հարգարժան «Ելք»-ի ընդդիմադիրները, փոխանակ զբաղվեն բուն քաղաքական գործընթացներով և իրենց օրենսդիր գործունեությամբ, զբաղվում են ամեն ինչով` բացի բուն անելիքից: ԱԺ քաղաքական հարթակն օգտագործում են պոպուլիզմի փայլուն ճառերի ու արհեստական թեմաների անիմաստ ճամարտակությունների համար: Առիթը բաց չեն թողնում կենցաղային մակարդակի հարցերն անգամ բերել ԱԺ:

Ըստ նրանց` «Ջորի» հրելով կամ, ասենք, 1000 մարդ հավաքելով հնարավոր է արհեստականորեն մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվել ու համարել իրենց ՀՀ թիվ մեկ «ռեֆորմատորները»:

ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը փետրվարի վերջին տասնօրյակում է, ընտրությունը` մարտի 2-ին: Նախագահի թեկնածու կառաջադրի պատգամավորների ընդհանուր թվի 1/4-ը: Նա կընտրվի, եթե ստանա ձայների առնվազն 3/4-ը: Եթե չստանա, կանցկացվի երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլի բոլոր թեկնածուները:

Արմեն Սարգսյանի հայտնությունը Հայաստանի քաղաքական ասպարեզում նրա համար խթան է հանդիսանալու, բայց և` ազդանշան կորցրած ժամանակի:

 Արթուր Գասպարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ