26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսպես է Աստված գտնում Իրեն փնտրողին

Կարիքիդ մեջ փնտրիր օգնության ձեռք, ո՛չ թե մեղավոր…
Երբ Աստված տեսնում է իրականությունից ընկճված մի հոգի, որը ճշմարտության ճանապարհ է փնտրում, հայրաբար գրկում է նրան, և ժամանակավոր հանգրվանում նրա սրտում: Մարդու սառած սիրտը հալչում է այդ ջերմությունից և սկսում է խորհել բաների մասին, որոնց մինչ այդ պահը երկրորդական էր համարում, սկսում է նկատել երևույթներ, որոնց երբեք ուշադրություն չէր դարձրել` ամեն օր տեսնելով հանդերձ: Մարդը սկսում է նկատել իր նմանին, որին չէր նկատում երբեմնի իր սրտնեղության պատճառով:

Մարդը այդ պահից սկսում է վերլուծել իր կյանքը և տեսնում է իր մեղքի բաժինը անարդարության պատճառով հալածվելու մեջ, նաև իր բաժին մեղքն է տեսնում իրական կյանքի անտարբերության մեջ և այլն: Մարդը հավանում է իր այդ երանելի վիճակը և սկսում է ավելի ուժգին փնտրել ինչ որ բան, որը իրեն այդպես կյանքի է կոչել: Այդ փնտրտուքի պահին նրան նորից այցելում է Աստված, և բացում ևս մեկ լուսամուտ նրա հոգում, այս անգամ` Աստծուն փնտրելու ցանկության լուսամուտը: Մարդը առաջին անգամ կարդում է. «Փնտրեցեք և կգտնեք» պատգամը և ձգտում է դեպի աշխարհի մեջ մեկ ուրիշ աշխարհ` Աստված, Աստվածաշունչ և եկեղեցի:

Մարդը մոռանում է իր տխուր կյանքը, սկսում է ճանաչել իրեն, որովհետև ճանաչել է Աստծուն, այնուհետև մարդը ապրում է խաղաղ ու համերաշխ Աստծու հետ, աստիճանաբար հարթելով խոչնդոտները Աստծո միջամտությամբ և նախախնամության շնորհիվ: Այսպես է Աստված գտնում Իրեն փնտրողին, տխուր սրտին, մխիթարության կարիք ունեցողին, լքվածին, որբի ու այրուն` եթե նրանք փնտրում են օգնության ձեռք, ոչ թե մեղավոր իրենց վիճակի համար:

Սա իրականություն է, որ կարող է պատահել ցանկացած մեկի հետ, լինի քրիստոնյա, աթեիստ, հեթանոս, և այլն: Մեծ է Աստված և Նրա գործերը ամբողջությամբ հասկանալի չեն մեզ: Այդ պատճառով իմաստությունը պահանջում է Աստծո կամքին դեմ չգնալ այլ փնտրել Նրան և՛ տրտմության, և՛ ուրախության մեջ:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ