11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Տրանսպորտը կվերցնեն հոլանդացիք. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի տրանսպորտի նոր ցանցը նախագծել են բրիտանացիք, Արմեն Սարգսյանը կապ ունի՞ դրա հետ՝ հարցրինք պատասխանատուներից մեկին: «Իհարկե` ոչ։ Տենդեր էր հայտարարվել, հաղթեցին բրիտանացիք»: Փաստորեն, այդ ոլորտը ևս կմոնոպոլացվի, և հայ օլիգարխներից որևէ մեկը կդառնա նոր օպերատորը. արդեն գիտե՞ք ով է լինելու: «Չեմ կարծում, թե մերոնք վերցնեն էդ ոլորտը։ Հոլանդացիք են հետաքրքրություն […]

Թամանյանի նախագծած շենքը տվել են Խուճուճ Էդոյին. Հայկական ժամանակ

Պուշկին 25 հասցեում գտնվող շենքը, որը նախագծել է Ալեքսանդր Թամանյանը, հանձնվել է կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) անվան հետ կապվող ընկերությանը: Սույն շենքում նախկինում գործում էր Արտակարգ իրավիճակների վարչությունը, որը հետագայում նախարարություն դարձավ և տեղափոխվեց Դավիթաշեն: Թամանյանի նախագծով կառուցված եռահարկ շինության տեղում այժմ վեր է խոյացել 20 հարկանի բազմաֆունկցիոնալ նոր համալիր: […]

Ինչպես է Արթուր Բաղդասարյանը «քցում». Ժամանակ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ապրում է օլիգարխի կյանքով և սիրում է ամանորյա տոներն անցկացնել Դուբայում, օրերս վերադարձել է Հայաստան: Բաղդասարյանը որոշել է իր ծախսած փողերը հանել խնայողության հաշվին՝ կրճատումներ կազմակերպելով իրեն պատկանող Հ3 հեռուստաընկերությունում` այդպես էլ չվճարելով ազատված աշխատակիցների աշխատավարձերը: Փողը պետք է ծախսվի միայն անձնական հաճույքների համար: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով կարագի գնի բարձրացման հետևանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները՝ մոտ երեք անգամ: Արդյունքում կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ: Ավելին` ինչպես պնդում են թերթի աղբյուրները` թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել, պահեստավորված են, և ներկրողները հույս չունեն, որ առաջիկայում ներքին շուկայում այն կկարողանան իրացնել խելամիտ գնով: […]

Աֆրինը Թուրքիայի համար գերեզման կդարձնենք. Սիրիայի քրդերի կանանց զորախումբ

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) կանանց թևը՝ YPJ-ն զգուշացրել է Թուրքիային, որը  ռազմական գործողություններ է սկսել քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրինում:  Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ նրանց կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Այսօր 6-րդ օրն է, ինչ օկուպանտ Թուրքիան և  նրա հովանու տակ գտնվող հրոսակները շարունակում են անդադար […]

Փոփոխությունները որևէ անձի համար արված չեն. Շարմազանով

«2018 թվականի ապրիլից հետո կառավարության ձևավորման, կառավարության նշանակումների, վարչապետի ընտրության, նշանակման հարց մինչ օրս ՀՀԿ-ում չի քննարկվել»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով այսօր կառավարության կողմից ընդունված Անվտանգության խորհրդի կազմին՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ թե Անվտանգության խորհրդի մասին օրենքը, թե Կառավարության կազմի մասին օրենքը, թե առաջին փոխվարչապետի առկայությունը արված […]

Ավտոմեքենա բրթելով կամ միտինգ անելով՝ գների իջեցում չի լինում

«Մենք չենք ապրում կոմունիստական հասարակությունում, որտեղ ավտոմեքենա բրթելով կամ միտինգ անելով գների իջեցում է լինում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով խորհրդարանում գնաճի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներից: Նա նշեց, որ ընդդիմադիրներն պետք է այլընտրանք  առաջարկեն, ոչ թե միայն քննադատեն: «Մենք այլընտրանք ենք առաջարկում, այդ ճանապարհով էլ գնալու ենք»,-նշեց նա՝ […]

Լսումներից երկու օր անց կան դրական արդյունքներ. ՀՀԿ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ամփոխվել է նախագահի այցը Ֆրանսիա, քննարկվել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական այլ հարցեր: Շարմազանովը նշեց, որ Ֆրանսիայի ու Հայաստանի նախագահների հանդիպումը վերահաստատեց երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը: Նա հիշեցրեց, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողոցը հենց Հայաստանում է […]

Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ անվճար բուժում է ստացել

2017 թվականին առողջապահության ոլորտում գերակա ծրագրերին զուգընթաց իրականացվել են բժշկական թիրախային ծրագրեր։ Դրանցից էվիրուսային հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի անվճար բուժումը։ Հիվանդության արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված Սովալդի դեղի օգտագործմամբ։ Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 100 հազար ԱՄՆ դոլարի։ 2017թ. Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի