15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

Փերվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ-ից ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված գրառումից, որով առաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնությաննպատակն է համացանցի բոլոր հարթակներում հայերեն գրելը դարձնել բացառապես մեսրոպատառ: Նախաձեռնությանն այս տարիների ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, լուծված են նաև մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա տեխնիկական խոչընդոտները:

Նախաձեռնության անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում անհատներին, պետական և մասնավոր կազմակերպություններին համացանցում գրել հայերեն բացառապես մեսրոպատառ: Հատուկ շնորհակալություն լրատվամիջոցներիներկայաուցիչներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած  աջակցության համար:

Համացանցում հայատառ գրելու նախաձեռնություն

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ