26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցմահ դատապարտյալը պայքարում է, որ չգնա ինքնասպանության. մանրամասներ

«Երբ դատավորը վճռում էր հետագա ճակատագիրս` ատամներս սեղմել էի: Ինձ թվաց, թե ինֆարկտ կստանամ, բայց հերթական անգամ հաղթահարեցի»,-Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը:

Երեկ` փետրվարի 6-ին   վերաքննիչ քրեական դատարանը մերժեց 23 տարի պատիժը կրող  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքը։

Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ստեփան Գրիգորյանի հայցը՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հետ կապված։

Նշենք նաև, որ նախորդ դատական նիստին վերաքննիչ դադարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը  հարցում էր կատարել պարզելու համար՝ Ստեփան Գրիգորյանի գործում առկա՞ է ռեցիդիվ, թե ոչ։ Դատավորը հայտարարեց, որ ստացել է բացասական պատասխան` Ստեփան Գրիգորյանի գործում ռեցեդիվ չկա:

«Երբ կալանավայրից ինձ դատարան էին բերում` բոլորը մաղթում էին, որ չվերադառնամ: Անգամ ՔԿՀ աշխատակիցները հուզվել էին:Երեկոյան, եր հետ գնացի բոլորը տխրեցին ու անգամ չէին կարողանում հետս խոսել: Փաստորեն ռեցեդիվ չկա, բայց էլի դատապարտվում են կենդանի մեռնելուն:Շատերն են այստեղ ինքնասպան եղել, կամ խելագարվել, բայց ես դեռ հավատում եմ: ՀՀ նախագահին կրկին անգամ խնդրում եմ` ուսումնասիրեք իմ կյանքի բանտային 23 տարիները և կհասկանաք, որ ես վտանգավոր մարդ չեմ: Վաղուց զղջացել եմ ու Ձեզնից ներում եմ խնդրել»,-նշեց ցմահ դատապարտյալը:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ