Քրեական հեղինակության դեմ ցուցմունք է տալիս մանկության ընկերը. Իրավունք
Քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանի դեմ, ում 39-ամյա Կամո Փիրուզյյսնի սպանության, ինչպես նաեւ Ռոմիկ Մուսինյանի սպանության նախապատրաստության գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, ակտիվ ցուցմունք է տալիս նրա մանկության ընկերը՜՝ Արթուրը, ով նույն գործով կալանավորված է: Նշենք, որ տեղեկությունը հաստատեց նաեւ Արթուրի շահերի պաշտպան, հանրային փաստաբան Լյուդվիգ Ավետիսյւսնը՝ նկատելով.
-Այո, չգիտեմ որտեղից, բայց ճիշտ են Ձեր տեղեկությունները: Արթուրն այս պահին ցուցմունքներ է տալիս:
-Հստակեցնենք, ճիշտ է, որ նա ցուցմունք է տալիս իր մանկության ընկերոջ՝ Վահագն Աբգարյանի դեմ:
-Կարող եմ միայն ասել, որ Արթուրն ու Վահագնը մի քաղաքից են եղել, մանկության ընկերներ են, թե ոչ, չեմ կարող ասել: Նա ցուցմունքներում նշում է, որ տեղյակ է եղել ամեն ինչից, բայց մասնակցություն չի ունեցել որեւէ դրվագով: Այս պահին այսքանից ավել ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նախաքննական մարմնին ստորագրություն եմ տվել:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: