03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Քրդերի բերանով մի խոսեք մեզ հետ». Չավուշօղլուն՝ Թլիերսոնին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատմել է ամերիկացի պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ ունեցած երկխոսության մասին, որը տեղի է ունեցել Սիրիայի Աֆրին քրդական շրջանի վրա Թուրքիայի հարձակումից անմիջապես առաջ: Աֆրինի վրա հարձակումից առաջ թուրքական կողմն անընհատ լուրեր էր տարածում, թե Սիրիայի քրդական հատվածներից պարբերաբար հրթիռներ են արձակվում իրենց ուղղությամբ, ինչի առիթով Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ: […]

«Կանգնեցրե՛ք լսումները, գնանք տներով»

Սերուցքային կարագը պաշտոնական թվերով 41 տոկոս թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու 48 տոկոս էժանացում, իսկ եթե գառան միսն է 28.9 տոկոսով թանկացել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18.2 տոկոս էժանացումը. այսօր գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Ասում են՝ գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա: Եթե, ասում […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը նշել է՝ թեեւ հայ-լիբանանյան դիվանագիտական հարաբերությունները քսանհինգ տարվա պատմություն ունեն, բայց բարեկամական կապերը՝ դարերի: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիբանանի ժողովրդին հայկական համայնքի նկատմամբ տարիներ շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Խոսելով […]

Անօթևան և մուրացիկ անձանց հայտնաբերման և աջակցության աշխատանքները՝ մշտական ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը և համապատասխան այլ ստորաբաժանումները շարունակում են մայրաքաղաքում անօթևան և մուրացիկ անձանց հայտնաբերման, նրանց սոցիալական և այլ օգնություն ցուցաբերելու աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի ընթացքում հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 23 անչափահաս, որոնց խնդիրները քննարկվել են խնամակալության հանձնաժողովների կողմից և ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել […]

ՀՀ-ում պաշտոնապես աղքատ է բնակչության 29.4 տոկոսը

 «Կազմակերպված քննարկումը գների աճի պատճառներին էր վերաբերում, իսկ Ազգային վիճակագրական ծառայությունը միայն փաստագրմամբ է զբաղվում: Եվրոպայի վիճակագիրների փորձառության օրենսգքրի համաձայն՝ հանրությունը վիճակագրական ծառայությանը պետք է տարբերի կոնկրետ քաղաքական կողմնորոշում ունեցող պետական այլ մարմիններից և վիճակագրական ծառայությանը չներքաշի քաղաքական, վարչական, տնտեսական և այլ շահերի կոնֆլիկտներում»,- այսօր խորհրդարանում լրագրողնեի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը՝ […]

Հրդեհ կրպակում. 39-ամյա տղամարդ է մահացել

Հունվարի 22-ին, ժամը 6.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ Նորապատ գյուղի «Սադախլու» կոչվող շուկայի կրպակում մի տղա է ապրում, կրպակն այրվում է. նա գտնվում է ներսում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 6.30-ի սահմաններում, Նորապատի 21-րդ փողոցի թիվ 13 շենքի հարևանությամբ գտնվող կրպակի ներսում փայտի վառարանից […]

Չեմ կարծում, որ մենք պետք է առաջարկենք խառը կանաչի կամ սխտոր ուտել. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ որևէ երկրում որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով: «Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքներ թանկանում են, և մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ»,-այսօր խորհրդարանում գնաճի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց նա: Շարմազանովն ընդգծեց, որ գնաճն ունի մի քանի […]

«Դուք ստախոս մարդ եք».Դեդը՝ դատավորին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը  շարունակվում է առանց ամբաստանյալների և նրանց պաշտպանների ներկայության: Արդեն հայտնել ենք, որ այսօր նախագահող դատավոր Արթուր Օհանյանը գործում ներգրավեց հանրային պաշտպանների: Սանկցիայի ժամկետը լրանալուց հետո դատական նիստերի դահլիճ բերվեց Մարտիրոս Հակոբյանը (Դեդ): «Սասնա ծռեր»-անդամը նշեց, որ ինքը դատարանում անելիք չունի […]

Բակո Սահակյանը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2018 թվականի անելիքներին: Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2017 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2018 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահ Սահակյանը 2017 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, ընդհանուր առմամբ, […]

Կաշառք էին վերցրել ծառայության նախընտրած վայրի համար

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս 2017թ.-ի մայիսից քննվող քրեական գործը: Այսպես, 26.05.2017թ.-ին Լ. Մ.-ն հաղորդում է տվել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի