29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կլինի շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանայինտնօրենի տեղակալ Կարլո Սկարամելլային,  քաղաքականության և ծրագրերի վարչության ղեկավար Դեվիդ Ռիկեմբախին, հայաստանյանգրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային: Ողջունելովհյուրերին՚ նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը, մասնավորապես, «Կայունդպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՊՀԾ-ին՚ տարիներ շարունակ ՀՀ դպրոցներինտրամադրվող աջակցության համար: Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ «Կայուն դպրոցականսնունդ» ծրագիրն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև կրթադաստիարակչական լուրջ բաղադրիչ: Լևոն Մկրտչյանը կարևորել էՊարենի համաշխարհային ծրագրի հարուստ փորձի տեղայնացումը Հայաստանում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել մեր երկրիարդյունավետ փորձը փոխանցել ծրագրով հետաքրքրված այլ երկրների: Նախարարը հույս է հայտնել, որ ՊՀԾ-ի հետ համագործակցությունըկլինի շարունակական՚ մեկ անգամ ևս ընդգծելով ծրագրի աշխատանքի բարձր չափանիշները: Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները, իրենց հերթին կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ընդգծելեն, որ ակնկալում են երկարատև և բեղմնավոր համագործակցություն: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են 2019-23 թթ. Պարենիհամաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև համաձայնեցված ռազմավարական ծրագրի ընդունման անհրաժեշտությանը, ինչպեսնաև կարևորել ծրագրի հետևողական շարունակականությունը՚ մինչև ՀՀ բոլոր մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի փոխանցումըՀՀ կառավարությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջևհամագործակցության զարգացմանը:

Ավարտվել է Շամիրամում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության՝ 4 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Շամիրամ համայնքում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 4 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝  Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում: Զինված անձը մուտք է գործել սգո սրահ և բազմաթիվ […]

Նախագահը հանդիպում է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահն այսօր Նախագահի նստավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել այդ արարողության մասնակից մի խումբ մտավորականների հետ: Հանդիպման սկզբում Նախագահը, նշելով, որ անցած տարիներին պարբերաբար հանդիպումներ է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ, ևս մեկ անգամ ընդգծել է երկրի կյանքում մտավորականության դերն […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու ու խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ:  Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել համբերություն, ուժ […]

Միայնակ Գայլին վիրահատել են. նա պահվել է անմարդկային պայմաններում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը: Փաստաբանի փոխանցմամբ` վիրահատությունը կապված է եղել երիկամների հետ։  «Վիրահատությունը կապված է եղել երիկամների ցավերի հետ, որքան գիտեմ նրան արդեն խուց են տեղափոխել: Ոչ թե շնորհակալություն պիտի հայտնեմ, որ վիրահատությունը ի վերջո կատարեցին, այլ փաստն […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակներում 2017թ. ընթացքում կատարված աշխատանքները և նախանշվել են 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները: ՀՀ պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է այն ուղղությունները, որոնք ընդգրկվելու են զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրում և […]

Տարիքի հետ ծաղկում է․ Մոնիկա Բելուչիի նոր՝ շքեղ կերպարը /ֆոտո/

Գեղեցիկ կինը տարիքի հետ ավելի է գեղեցկանում։ Սա ասված է դերասանուհի Մոնիկա Բելուչիի համար, ով 53 տարեկանում այնքան գեղեցիկ է, որ նրան կերազեին անգամ 20-ամյա բազիմաթիվ աղջիկներ։ Այս անգամ նա ներկայացել է Փարիզում ամեն տարի տեղի ունեցող «Ցեզար» մրցանակաբաշխությանը։ Նա սեւ կոստյումով էր, կարճ սանվածքով ու անթերի տեսք ուներ։    

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գաղտնի դատ է արել և ազատել զինվորի կյանք խլած սպային

«2017թ. հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդոկ Գալստյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին: Արտուշ Գաբրիելյանը, հղում կատարելով ՀՀ օրենսդրության մի շարք հոդվածների, հանգել է հետևության, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովը, հիմնավոր հետևության հանգելու համար […]

Նախագահը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը:  Միջոցառման ժամանակ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Տիգրան Մանսուրյանը ներկայացրել է Հովհաննես Չեքիջյանի կենսագրությունը, անցած ստեղծագործական ուղին և նվաճումները, առանձին դրվագներ պատմել իր հիշողություններից, որոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի