26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Առաջին անգամ չէ, որ կամավոր պատադիր եզրույթ ենք օգտագործում»

Խորհրդարանում «Միջհամայնքային միավորումների մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ եթե ստեղծվեն այս միավորումներն, ունենալու ենք կառույցներ, որտեղ լինելու են տոտալ «Հանրապետական» կարծիքի ավագանիներ և ներկայացուցիչներ: Ըստ պատգամավորի՝ եթե ստեղծվում է այս միավորումը, այն իր վրա վերցնում է ավագանու հստակ գործառույթներ և ըստ կամավորության սկզբունքի՝ իրենց ավագանիների համաձայնությամբ: «Սա առաջին անգամ չէ, որ կամավոր պատադիր եզրույթ ենք օգտագործում, Կուտակային կենսաթոշակների օրենքը վկա»,-ասաց նա:

Թանդիլյանը բացատրեց, թե այս միավորումներն արդյունքում ունենալու է հետևյալ տեսքը. «Համայնքի ղեկավարները հաճախ ՀՀԿ անդամներ են, կամ նրանց սատարող անձինք և ավագանու մեծ մասը ևս սատարում է կամ հանդիսանում է ՀՀԿ անդամ: Հիմա լինելու են միավորումներ, որի ղեկավարները լինելու են համայնքների ՀՀԿ-ական և մեկ ավագանի, որը նույնպես կընտրվի մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականների միջից: Այսինքն՝ ունենալու ենք կառույցներ, որտեղ լինելու են տոտալ ՀՀԿ-ական կարծիքի ավագանիներ և ներկայացուցիչներ: Այսինքն՝ ըստ էության ընդդիմության ձայնը, որոնք այդքան էլ բարձր չեն համայնքներում, ընդհանպես լռեցնում ենք»,-ասաց նա:

Ըստ Թանդիլյանի՝ այս մարդիկ միասին որոշելու են ինչպես վարվել, և ընդդիմախոս տեսակետ չի հնչելու, մինչդեռ խոսում են տեսակետների առճակատման մասին: «Մենք գնում ենք հանրապետականցման բոլոր համայնքներում»,-ասաց Թանդիլյանը, սակայն հավելեց, թե լուծում կա, և պետք է նախապատվություն տալ, որ ավագանին կամ ղեկավարը լինեն տարբեր խմբակցություններից: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ