Արամ Մանուկյանի կերպարի մեջ է, այդ դրոշը, ընտրված տեղն էլ. Շարմազանով (տեսանյութ)
«Նորմալ արձան է: Ես ճարտարապետ չեմ, քանդակագործ չեմ, բայց նայեցի՝ նորմալ էր»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանի մասին:
«Որպես պատմաբան եմ ասում, Արամ Մանուկյանի կերպարի մեջ է, այդ դրոշը, ընտրված տեղն էլ է համապատասխան»,-հավելեց նա:
https://www.youtube.com/watch?v=YJ8cvYzfYpY&feature=youtu.be
Ինչ վերաբերում է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը, նա նշեց, որ ժողովրդավարացման հետ կապված խնդիր չի լինելու: Հարցին, թե ինչու հիմա, նա պատասխանեց. «Լավ է ուշ, քան երբեք»: