22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման երեք փորձերը

1991 թվականին ԽՍՀՄ փլուզմամբ տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները հանգեցրին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից իր ռազմական դոկտրինի վերանայմանը և դրա հարմարեցմանը նախկին ԽՍՀՄ հարավային շրջաններում և Բալկաններում նեոթուրքական խնդիրներին: 1974 թ․ Հյուսիսային Կիպրոսի բռնակցումից հետո թուրքական զինված ուժերն ակտիվորեն ներգրավված էին տարբեր զինված բախումների կազմակերպման մեջ, իսկ թուրքական զինված ուժերի սահմանափակ զորակազմն անմիջականորեն մասնակցում էր ՆԱՏՕ-ի […]

Խոշոր ավտովթար. երեխաներ են մահացել

Նոյեմբերի 6-ին, ժամը 00։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1978 թ․) դուրս […]

57 միլիոն դրամով կուժեղացնեն ԱԳՆ շենքի անվտանգությունը

Կառավարության շենքի անվտանգությունն ուժեղացնելուց և շենքի առաջին հարկի պատուհանները ճաղավանդակներով պատելուց հետո հերթը հասել է Արարատ Միրզոյանի ղեկավարած Արտաքին գործերի նախարարության շենքի անվտանգությունն ուժեղացնելուն։ Այդ նպատակով Կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 57 միլիոն դրամ, որով ԱԳՆ շենքի համար կգնվեն նոր, գերժամանակակից անվտանգային համակարգեր։ Նշենք, որ ԱԳՆ-ի համար գերժամանակակից անվտանգային համակարգեր են գնում այն դեպքում, երբ […]

Ալիևն ու իր հանցագործները մի օր թանկ են վճարելու այս ցեղասպանության համար

Բռնապետեր Ալիևն ու Էրդողանը կրկին կգովաբանեն 1915 թվականին Հայոց ցեղասպանությունն իրականացրած Էնվեր և Թալեաթ փաշաներին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ցեղասպանությունները միշտ երևան են գալիս ոճրագործների անպատժելիության պայմաններում։ Ալիևն ու իր հանցագործները մի օր թանկ են վճարելու այս ցեղասպանության համար»,- վստահ է Արտակ Բեգլարյանը։

«Հայաստանի քաղբանտարկյալները հայ ռազմագերիներ են իշխող թուրք-ադրբեջանական կառավարության ճիրաններում». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է․ «Հայաստանի քաղբանտարկյալները իրականում հայ ռազմագերիներ են իշխող թուրք-ադրբեջանական կառավարության ճիրաններում: Այս իշխանությունը հետ չի մնալու Ալիևից և սեփական բանտերում ավելացնելու է հայ ռազմագերիների թիվը: Քաղբանտարկյալ հայ ռազմագերիների մտավոր հավաքական որակը ոչ միայն անհանդուրժելի է սրանց կողմից, այլ նաև սպառնալիք է ընկալվում՝ անկիրթ, փնթի և փողոցային ծագումնաբանություն ունեցող ոչնչությունների համար… […]

Տարբերվող կարծիք ունեցողները, ուժայինների խոշորացույցի տակ են․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ իշխանության իրականացվող քաղաքական հետապնդումները գալիս են լրացնելու տարբեր մասնագիտությունների և զբաղմունքի տեր անձանց նկատմամբ վերջին տարիներին տեղի ունեցող ճնշումների և կամայականությունների շարքը: Այս հետապնդումների հետևանքները բոլորը գիտեն` մեկի գործը տարիներով «քննում» են, մեկը` տնային կալանքի մեջ է, մեկի` երկրից […]

Երբ մարդը հիշողություն չունի, նա վեր է ածվում անասունի․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ մարդը հիշողություն չունի, նա վեր է ածվում անասունի։ Իսկ երբ ամոթ չի ունենում՝ վեր է ածվում շակալի։ Հետո շակալներն ուտում են անասուններին, քանի որ հիշողությունը կորցրած էակին ուտելը երկու րոպեի գործ է ։ Լուծումը՝ հիշողությունից չհրաժարվելն ու մարդ մնալն է, որպեսզի շակալների փայ չդառնալ»։

Դասական քաղաքական գործչի ու նաեւ ապագա առաջնորդության օրինակը Արմեն Աշոտյանն է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դասական քաղաքական գործչի ու նաեւ ապագա առաջնորդության օրինակը Արմեն Աշոտյանն է։ Ո՞վ է ի վերջո քաղաքական գործիչը։ Հայաստանի քաղաքական համակարգի թշվառությունն եղել ու շարունակում է մնալ նաեւ նրանում, որ դժբախտաբար քաղաքական գործիչ կամ նույնիսկ լիդերության հավակնորդներ համարվել ու համարվում են նաեւ նրանք, ովքեր. 1.Քաղաքականապես անգրագետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի