09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Զինված անձինք Իրանում 6 ոստիկանի են սպանել. /Տեսանյութ/

Իրանի հարավ-արևելքում զինված անձինք, երեքշաբթի օրը դարանակալելով ոստիկանական ավտոշարասյունը, սպանել են  վեց ոստիկանի:

Սիստան և Բելուջիստան նահանգի ճանապարհներից մեկում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել են ևս երկու ոստիկաններ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» զինյալ խմբավորումը:

Ենթադրվում է, որ զինյալները պայքարում են տարածաշրջանում էթնիկ բելուջ փոքրամասնության իրավունքների համար:

Իրանը և որոշ այլ երկրներ այն համարում են ահաբեկչական խմբավորում։

Հարձակումը վերջին շաբաթների ընթացքում երկրորդն էր,  ինչը վկայում է տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացման մասին:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ