22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Չկա 29,800-ը, քանի որ մեր տարածքները օկուպացված են

Երևանի մասին կեղծիքներով լի ռեպորտաժից հետո, որտեղ իրանական մշակութային ժառանգությունն ու Կապույտ մզկիթը ներկայացվում էր որպես «ադրբեջանական», Ադրբեջանն անցնում է արդեն գործնական քայլերի։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրելէ ադրբեջանաագետ Տաթևիկ Հայրապետյանը: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանի Արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը կոչ է արել ՄԱԿ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել՝ «Հայաստանում Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը […]

Ստեղ են ասել` իյա, իրո՞ք

Բա չիմացաք… ստեղ են ասել` իյա, իրո՞ք: Հանրայինի եթերում Արցախից բռնի տեղահանված բնակչության անձնագրերի առնչությամբ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը այսպես է արձագանքել լրագրող հաղորդավար Էրիկ Անթառանյանը: Հիշեցնենք, նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ասել է, թե ԼՂ բնակչությանը կապույտ անձնագրերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե որպես […]

Իշխանության տարբեր թևերի հակասություններն ու ինտրիգները

«ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գմբեթ 2» պաշտպանական կետերի կառուցման աշխատանքների մասով հակասական իրավիճակ է ստեղծվել՝ իր ֆեյսբուքյան հանրագրում ասել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ այն իրականացվում է ՊՆ-ի գիտությամբ և համատեղ որոշմամբ, ՊՆ-ն հայտարարում, որ «ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և […]

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան կատարած այցի շրջանակներում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բորբոքը ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

«Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել, քանի դեռ հզոր գերտերությունը գոյություն ունի

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ժամանակին Հայաստանի վրա քարոզչական ներազդեցության նպատակով օգտագործում էր ադրբեջանական ֆինասավորմամբ Իրանում «ուր որ է կառուցվելիք» Ռաշտ-Աստարա երկաթգծի, պատկերավոր ասած, ուրվականը։ Բայց իրականությունն այլ է՝ այդ երկաթուղագիծը մինչև օրս դեռ չի կառուցվել։ Հիմա էլ ալիևյան և էրդողանական վարչախմբերի կողմից նման քարոզչական ուրվական դարձնելու փորձ է […]

Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ. Ավետիք Իշխանյան

«Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ»,-արձագանքելով իր գրառման պատճառով իր դեմ հարուցված քրեական վարույթին՝ հայտարարել է իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը։ Նա մանրամասնել է, որ երեկ իրեն զանգահարել է ոմն քննիչ և հաղորդել, որ մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ «բռնության կոչ», 330 հոդվածով։ «Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ս․թ․ սեպտեմբերի 19-ի գրառումը։ […]

Սերժ Սարգսյանը շատ հրաշալի պատասխան է տվել. Անդրանիկ Քոչարյան /Տեսանյութ/

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը միշտ հակասական հայտարարություններով հանդես եկած ուժային կառույցի ներկայացուցիչ է եղել եւ պատահական չէ, որ քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում նա միակ պաշտոնյան է եղել, որ երկու անգամ է կանչվել հարցաքննության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ինքը շատ անհանգստացած էր՝ […]

Ինչպե՞ս հանձնվեց Արցախը

«Ինչպե՞ս հանձնվեց Արցախը Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, հայոց պատմության հաջորդ դասագրքերում մեր երեխաները կկարդան, որ Արցախը հանձնեցին 12 հազար դասալիքները, բնականաբար, մշտական մեղավոր պեչատված նախկինները, Վանեցյանը, Օնիկը, Լի Խարվին, չի բացառվում նաեւ՝ Լենոնի վրա կրակած Մարկ Չեպմենը։ Եւ այսպես՝ ինչպե՞ս հանձնվեց Արցախը։ Հիմա քչերն են հիշում, որ հեղափոխական էքստազի օրերին, 2018-ի մայիսի սկզբին, Նիկոլը […]

Իշխանությունն ընդունեց նախկինների եվրոպական «ժառանգությունը»․ վիզային երկխոսություն՝ համաձայնագրի ստորագրումից 6 տարի անց. 168 Ժամ

Այսօր ԱԺ-ում՝ 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին քաղաքական մի շարք ուղղություններով ուշագրավ դիտարկումներով հանդես եկավ։ Նախ նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, ապա ընդգծեց Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը մինչև այս պահը Հայաստանի սահմանային կայունության և անվտանգության գործում․ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի