25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ցույցերին տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը. /Տեսանյութ/

BBC-ի փոխանցմամբ՝ առնվազն 50,000 ցուցարար է հավաքվել  Երուսաղեմում Քնեսեթի շենքի մոտ այսօրվա զանգվածային ցույցին մասնակցելու համար,

որը նվիրված էր  Գազայում մնացած 133 պատանդների գերության վեց ամսին:

Սակայն կազմակերպիչները հայտնել են, որ Թել Ավիվում բողոքի ցույցին մասնակցել է 100,000 մարդ:

Նշենք, որ ցույցերը վերջինն էին հակակառավարական բազմահազարանոց ցույցերի շարքից, որոնք պահանջում էին վարչապետ Նեթանյահուի հրաժարականը,

քանի որ նա չկարողացավ ազատել մնացած պատանդներին:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, ցուցարարները խանգարել են Երուսաղեմի քաղաքապետ Մոշե Լիոնի ելույթին։

Նրանք խլացրել են նրա ելույթը՝ վանկարկելով «Անհապաղ գործարք կնքեք»՝ նկատի ունենալով պատանդներին ազատելու գործարքը։

Ավելի ուշ ոստիկանները բռնի ուժով ցրել են Թել Ավիվի ամբոխին։

Հիշեցնենք, որ մոտ 129 պատանդ շարունակվում են առևանգված մնալ:

Նրանցից առնվազն 34-ը ենթադրաբար մահացած են։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ