Կայծակի հարվածից բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է /Տեսանյութ/
Բրազիլիայում տեղի ունեցած սիրողական թիմերի ֆուտբոլային հանդիպման ժամանակ կայծակի հարվածի հետեւանքով մահացել է 21-ամյա բրազիլացի խաղացող Կաո Էնրիկե դե Լիմա Գոնսալվեսը: Globo Esporte-ի փոխանցմամբ՝ ևս վեց ֆուտբոլիստ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։ Հանդիպման ժամանակ անձրեւ էր տեղացել։ Մանրամասները՝ կից տեսանյութում:





































