Եկեղեցի Ինը մաս
Ինն մաս կամ Ինը մասանց եկեղեցին գտնվում է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ և Կուսապատ գյուղերի միջև Հին Մոխրաթաղ գյուղատեղիի տարածքում։ Եկեղեցու կառուցման տարեթիվ համարվում է 1881 թվականը , որի մասին արձանագրությունը պահպանվել եկեղեցու հյուսիսային պատին՝ « Ի 1881 ամի շինեցաւ Սուրբ ուխտս Ինն Մասանց տրոք ժողովրդոց ի ժամանակս Յովսէփ վարդապետի Փինաչեանց»։ Նույն ժամանակաշրջանի մեկ այլ արձանագրություն […]





































