23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Իսրայելը ռմբակոծել է փախստականների ճամբարը և սպանել առաջնորդի 3 որդիներին. /Տեսանյութ/

Պաղեստինի առաջնորդներից Իսմայիլ Հանիեն ասում է, որ ՀԱՄԱՍ-ը չի փոխի իր դիրքորոշումը հրադադարի շուրջ բանակցություններում այն բանից հետո,

երբ Իսրայելը Էյդ ալ-Ֆիտր տոնի առաջին օրը հարձակման ժամանակ սպանեց իր երեք որդիներին և չորս թոռներին:

Aljazeera-յի փոխանցմամբ` առնվազն երկու մարդ է զոհվել Գազայի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի վրա իսրայելական բանակի ավիահարվածների հետևանքով:

Պաղեստինյան «Վաֆա» գործակալության համաձայն՝ հարձակումները նաև «շինությունների լայնածավալ ավերածություններ» են առաջացրել տարածքում:

Միաժամանակ իսրայելական տանկերը գնդակոծել և վնասել են Նուսեյրաթից հյուսիս գտնվող Զահրա քաղաքի բնակելի համալիրները։

Վերջին մի քանի ժամերին շատ ինտենսիվ հրետակոծություններ էին և ավիագրոհներ՝ հիմնականում Նուսեյրաթ փախստականների ճամբարի և Վադի Գազայի շրջանի վրա:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ