Նախագահի կարծիքով՝ վարչապետը սխալվում է. /Տեսանյութ/
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «սխալներ» է անում Գազայի հարցում։
«Կարծում եմ՝ այն, ինչ նա անում է, սխալ է, ես համաձայն չեմ նրա մոտեցման հետ»,- ասել է նա հարցազրույցներից մեկում։
Նա ասել է, որ Գազայի հատվածը պետք է ունենա «ամբողջական հասանելիություն ամբողջ սննդամթերքին և դեղամիջոցներին» առաջիկա վեցից ութ շաբաթվա ընթացքում:
Անցյալ շաբաթ Բայդենը զգուշացրեց Իսրայելին, որ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Իսրայելին կախված է այն փաստից,
թե արդյոք Իսրայելը թույլ կտա ավելի շատ սննդամթերք և դեղորայք մտցնել Գազա:
Իսրայելը հերքել է, որ խոչընդոտում է Գազայի հատվածում օգնության մուտքը կամ դրա բաշխումը և մեղադրում է ՄԱԿ-ի գործակալություններին այն բանի համար,
որ նրանք չեն ստացել օգնությունը:
Շաբաթներ տևած բանակցությունները արդյունք չեն տվել և հրադադար չի կնքվել, սակայն միջազգային ճնշումն աճում է:
Մանրամասները՝ կից տեսանյութում: