22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դպրոցում կրակ բացած 15-ամյա դեռահասի  ծնողները դատապարտվել են 10 տարվա ազատազրկման. /Տեսանյութ/

Միչիգանցի դեռահասի ծնողներին  դատապարտել են 10-15 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ նրանց որդին 2021թ. նոյեմբերի 30-ին Օքսֆորդ քաղաքի դպրոցում իրեն պատկանող կիսաավտոմատ ատրճանակով կրակ էր բացել աշակերտների և ուսուցիչների վրա:

Դպրոցում սպանվել էին 4 անչափահասներ և վիրավորվել 8 անձ:

Փաստաբանները առաջարկել էին յոթ տարվա ազատազրկում, սակայն դատախազները պահանջել են ավելին՝ պնդելով, որ կիսաավտոմատ ատրճանակը ծնողներն են նվիրել

իրենց անչափահաս երեխային և չեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը:

Ջեյմս և Ջենիֆեր Քրամբլիները ափսոսանք են հայտնել իրենց որդու հարձակման համար:

Դատավոր Շերիլ Մեթյուզն ասաց, որ ընդլայնված պատիժը՝ 10-ից 15 տարի ժամկետով, «կանխարգելիչ գործոն է» և արտացոլում է ծնողների՝ երեխային պատշաճ կերպով հետևելու

և նրա  հարձակումը արգելելու ձախողումը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ