24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Էդմոն Մարուքյանը միանում է շարժմանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր ժամը 11:00-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի»:

Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է ներկայացրել

Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։ Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության […]

«Թուրքերը մինչ օրս չեն ընդունում իրենց հանցագործությունը». Շեր

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին է անդրադարձել Շերը: 71-ամյա հայտնի երգչուհին իր Twitter-ում գրել է. «Այսօր (ԱՄՆ-ի ժամանակով,-խմբ.) Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է: Թուրքերը մինչ օրս չեն ընդունում իրենց հանցագործությունը: Շատերը չգիտեն, որ թուրքերը 2 միլիոն հայ են սպանել»:  

ՕԵԿ-ը կոչ է անում ընդունել շարժման առաջարկները

Օրինաց երկիր կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը և ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը, որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,  կոչ  է անում այսօրվա իշխանություններին` հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները , ցուցաբերել խոհեմություն և ընդառաջ […]

Կառավարության շենքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ՀՀ կառավարության շենքի մոտ: Այստեղ են բերվել նաև զրահամեքենաներ և փշալարեր: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման […]

Վահրամ Բաղդասարյանը ցավակցում է

Ներկայացնում ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ցավակցականը «Խորապես վշտացած ենք Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Նման երևույթները ստվերում են մեր երկրի հեղինակությունը, մեզ՝ հայերիս, հարիր չէ եղբայրասպանությունը: Խստորեն դատապարտում ենք նման երևույթները: Ցավակցում ենք սիրելի Նվեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին, բարեկամներին, ԵԿՄ ընկերներին ու գործընկերներին: Մեր երկրում նման երևույթները […]

Եթե արտահերթ ընտրություններ լինեն ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, դրանք պարզապես չեն կայանա. Փաշինյան

«ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում, խորհուրդ եմ տալիս դա չանել»,-այս մասին քիչ առաջ  հայտարարել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի պնդմանը, որ վարչապետ չի կարելի ընտրել փողոցում, դա պետք է լինի օրենքների համաձայն, Փաշինյանը նշել է. «Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել մենք ինչ ենք ասել. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում, պետք […]

Ում դաբրոն է պետք Փաշինյանին. Հայկական Ժամանակ

Թերթը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը:  -Պատրա՞ստ եք դառնալ վարչապետ: -Ես բազմիցս եմ ասել որ եթե ժողովուրդը ինձ վստահի այդ պատրավորությունը, ես այն կստանձնեմ եւ հավանական է, որ այդպես կլինի, հիմա խոսքը մեր ներկայացրած հիմա իսսւքր ծրագրի մասին է, երբ լինելու են արդար, ժողովրդավարական ընտրություններ: Առաջին բանը, որ մենք անելու ենք ընտրական գործընթացը փոխելն է, ու նաեւ […]

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել է

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը երեկ դուրս էր եկել ընդհատակից և այսօր Հիմնադիր խորհրդարանի գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտնում է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը։ Րոպեներ առաջ՝ 22:30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել են ոստիկանները և ձերբակալել։ Հիշեցնենք, որ մինչ այս, Չուգասզյանի գտնվելու վայրն անհայտ էր:

Ներքին պայմանավորվածություններ դեռ չկան. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

«Հայաստանում տեղի ունեցավ փաստացի ժողովրդի ընդվզում, որը արդեն հոգնել էր շատ բաներից»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշեց, որ սպասելի էր, որ գալիս է մի սերունդ, որը սրբելու, տանելու էր ամեն ինչ՝ և իշխանություն, և ընդդիմություն: «Փաշինյանը սկզբնական շրջանում դուրս էր եկել փողոց օրակարգով, որ Սերժ Սարգսյանը չպիտի լինի վարչապետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի