Ճանապարհներ փակելու ակցիան փոխարինվում է այսօր այլ ակցիայով. Փաշինյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետի ընտրության անցկացման մասին: «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», – ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի 25-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածի 2-րդ կմ-ին «Mercedes ML320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան (վարորդը՝ Ծ. Խ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Հայտնի ասացվածքն ասում է՝ պարտությունն անտեր է, հաղթանակը շատ տերեր ունի: Այս օրերին հետեւելով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ ապշում ես, թե մարդիկ ինչքան կարող են արժանապատվությունից ու խելքից զուրկ լինել, շահամոլ ու մանրախնդիր, որ միանան մի շարժման, որին ընդամենը օրեր առաջ փրփրաբերան քննադատում էին: Հայտարարում էին՝ մենք գնահատականներ կտանք ապրիլի 19- ին, հույս փայփայելով, […]
Երեւանում, այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ Հրազդան գետի ափին, տղաարդու դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է, որ տղամարդը […]
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ԿՈՉԸ ԼՈՌԵՑԻՆԵՐԻՆ Այնտեղ, որտեղ կա սեր, եղբայրություն, համերաշխություն և խաղաղություն, այնտեղ Աստված է բնակվում։ Սիրելի իմ լոռեցի եղբայրներ ու քույրեր, Պատմական օրեր ենք ապրում: Այն, ինչ տեսնում ենք, շրջադարձային է մեր երկրի համար: Իմ շատ սիրելի երիտասարդներ, հայրենակիցներ, անշուշտ այս շարժումով միջազգային հանրության աչքին մեր ժողովրդի վարկանիշը […]
«Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մենք ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի նիստ չենք գումարել, որ նման հարց քննարկենք: Բնականաբար, եթե գումարվի, պետք է քննարկվեն տարրեր հարսեր Դա մենք կքննարկենք գործադիրի նիստում, երբ գումարենք այն»,- թերթի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով հարցին, թե կուսակցության նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց քննարկվե՞լ Է […]
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 13-19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 350 երեխա՝ 197 տղա, 153 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37279 քաղաքացի:
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ երեկվա ընթացքում մի շարք անորոշ հարցեր կային: «Կարեն Կարապետյանը ցուցաբերում էր վճռականություն, համոզվածություն, բայց Փաշինյանի երեկվա ելույթում մի քանի տեղեկությունների տրամադրումը, որոնք եթե համապատասխանում են իրականությանը, խոսում է հանգուցալուծման մոտ լինելու մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց, որ երեկվա իրադարձությունները, որ […]
Այս օրերին Երեւանում շարունակվող բողոքի ցույցերի արդյունքում ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել նաեւ հանրահավաքների հետ առնչություն չունեցող անձինք: Երիտասարդների մի մասն էլ այս օրերի ազատությունը աստիճանաբար շփոթում է անարխիայի հետ: Արդյունքում հատկապես կենտրոնում այս օրերին կարելի է տեսնել երիտասարդների, որոնք մեքենա են վարում համարանիշները հանած, բարձր երաժշտությամբ կամ ազդանշաններ տալով, արագ, խախտելով երթեւեկության եւ տրամաբանության […]





























