03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Փակվել է Բավրայի միջպետական ճանապարհը, տասնյակ բեռնատար մեքենաներ կանգնած են ճանապարհին

Այսօր առավոտվանից գյումրեցի ցուցարարները սկսել էին բողոքի ակցիան: Նախ փակեցին Շիրակի մարզպետարանի  դռները, որը մինչև հիմա փակ է, իսկ մարզպետարանի աշխատակիցներն էլ դրսում կանգնած են:  Մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը նշել է, որ չի պարալիզացվել իրենց աշխատանքը, մեկ ժամն ու մեկ օրը չի կարող լինել պատճառ, որ պարալիզացվի աշխատանքը,Հիմա կարևորը  խաղաղություն է, եթե այսքան ժողովուրդ որոշել է, որ պետք է դրսում մնան մարզպետարանի աշխատակիցները, ուրեմն մենք էլ դրսում կմնանք: 

 Հիշեցնենք, որ ցուցարարների մի մեծ խումբ էլ գնացել և պահանջում էին, Գյումրիի քաղաքապետի հրաժարականը, քանի որ  Հանրապետական և Քրիստոնեադեմոկրատական կուսակցության դաշինքով է դարձել քաղաքապետ: Բայց քաղաքապետը հրաժարվեց, ապա ժամանակ տրամադրեցին, բայց Գյումրիի քաղաքապետը, ով ապրիլի 24-ին հաղթանակ էր տոնում ու  զարթոնք ապրում, այսօր մնաց դռների հետևում փակված: 
 
Ցուցարարներն էլ հայտարարեցին, որ Գյումրին չունի քաղաքապետ:  Նշենք, որ այս պահին փակ են Գյումրիի կենտրոնական փողոցները, Անկախության հրապարակը, կենտրոնական հրապարակը:  Նաև փակվել է Բավրայի  միջպետական ճանապարհը,  տասնյակ բեռնատար մեքենաներ կանգնած են ճանապարհին: 
 
Դպրոցների մեծ մասը դասադուլ է հայտարարել, քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Արթիկի բոլոր դպրոցները դասադուլի մեջ են բացի թիվ 6-րդ դպրոցից, որի տնօրենը թույլ չի տալիս ուսուցիչներին և աշակերտներին դուրս գալ փողոց: 
 
 
 
 

31699046_1985227538219147_117619951438659584_n (1) 31723290_1985227791552455_7572284692993409024_n (1)

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ