Աշխատանքի որևէ խափանում չպետք է լինի, և դա պետք է լինի մեր պետականության հասունության ամենակարևոր քննությունը. Կարեն Կարապետյան
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Կառավարության արտահերթ նիստին հանդես է եկել կոչով՝ հորդորելով իր գործընկերներին լինել առավելագույնս զգոն՝ շարունակելով անխափան աշխատանք իրականացնել: Կարեն Կարապետյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում մեր երկրում: Մենք մի իրավիճակում ենք, երբ պետք է գտնենք լուծում: Այդ իսկ պատճառով հանձնարարականը և առաջարկը գործադիր […]





































