09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենայն հավանականությամբ ես վաղը պաշտոնապես կառաջադրվեմ որպես վարչապետի թեկնածու. Փաշինյան

Այսօր Երևանում քաղաքում և ՀՀ ոչ մի քաղաքում չի եղել բաց ճանապարհ: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Բայց ամենասենսացիոն փաստը՝ այսօր առավոտյան Թումանյան փողոցը փակվել է չինացի տուրիստների կողմից: Սա իսկապես աննախադեպ ծավալ է»,-ասաց նա: Վերջինս նշեց, որ պետք չէ, որ ՀՀ որևէ քաղաքացի հավատա այս կամ այն գործչին, սակայն պետք է մարդը՝ քաղաքացին հավատա ինքն իրեն, և այդ պարագայում է, որ կհաղթեն:

«ՀՀ ժողովուրդը հաղթել է, և սրանից հետո նա պիտի հաղթի, պիտի հաղթի, պիտի հաղթի»,-բացականչեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ հաջորդ երեքշաբթի կայանալու է վարչապետի թեկնածուի ընտրություն, իսկ ՀՀԿ-ից քիչ առաջ հայտարարել են, որ կողմ են լինելու 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Նա հայտարարեց, որ այսօր հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, խոսել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: «Ամենայն հավանականությամբ ես վաղը պաշտոնապես ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից կառաջադրվեմ ՀՀ վարչապետի թեկնածու»:

Նա նշեց, որ եթե ամեն ինչ ընթանա նորմալ, կհանգստանան, ակցիաներ չեն անի ու կպատրաստվեն վարչապետի ընտրություններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ