Անցած գիշեր ՃՈ-ն Երեւանում հայտնաբերել է առանց պետհամարանիշի 18 մեքենա
Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այդ մեքենաների վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում […]




































