17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Եթե մենակ ես եմ, կհրաժարվեմ. Հակոբ Հակոբյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասում է, որ հիմա դեռևս ժամանակ չէ, որ ասեն ՀՀԿ-ն հետո վարչապետի թեկնածու կունենա, թե ոչ: Այս մասին Հակոբյանը նշեց այսօր Ազգային ժողովում լրարողների հետ զրույցում:

Հարցին, թե հնարավոր է, որ հաջորդ շաբաթ ՀՀԿ-ն մտափոխվի ու կողմ քվեարկի Փաշինյանի թեկնածությանը, նա պատասխանեց. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:

Իսկ հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ճնշել են իրեն կամ այլ ՀՀԿ-ականների, նա չպատասխանեց, միայն ասաց, որ ավելորդ հարցեր են: Դիտարկմանը, թե ժողովուրդը ձեր հրաժարականն է պահանջում, նա արձագանքեց. «Եթե մենակ ես եմ, կհրաժարվեմ»:

Նաև հարցին, թե ինչու չվախեցան, չճնշեցին շարժումը, նա ասաց. «Մեր ժողովուրդն է»: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ