25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը չլիներ, Պողոսյանը լիներ, կարող է այս վիճակը լիներ, հարցը դրանում չէ. Ալիկ Սարգսյան

«Թող նստեն երկխոսության. մարդավարի զրուցեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ խոսելո երկրում ստեղծված իրավիճակից: Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, իսկ այսօր քվորում չի ապահովվում, որպեսզի նիստ կայանա:

Ալիկ Սարգսյանն ընդգծեց՝ ՀՀԿ-ն հակված է նստել երկխոսության և ճգնաժամը հաղթահարել: «Բայց օդանավակայանը փակելո՞վ, հազար տեսակ հարց կա, էս ինչ է կատարվում, մարդիկ ճամպրուկներով Իսակովի ճանապարհ են անցնում, սա անելու բան չէ»,-ասաց նա և նշեց, որ բացի պարալիզացնելուց երկիրը, այլ վտանգներ չեն տեսնում: Իսկ թե ինչ առաջարկով են երկխոսության կանչում, Սարգսյանն ասաց, որ չի տեսնում երկխոսության ցանկություն Փաշինյանի կողմից, այլ միայն պահանջ ու ուլտիմատում:

«Փաշինյանը չլիներ, Պողոսյանը լիներ, կարող է այս վիճակը լիներ, հարցը դրանում չէ, ուղղակի ես տեսնում եմ, որ պետք է լուծում ստանա, այսօր պարալիզացվել են բոլոր հիմնարկները»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ