24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վաղ առավոտից մարդաշատ է /ֆոտո/

Այսօր վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լի է այցելուներով։ Այստեղ են գալիս տարբեր գերատեսչություններ՝ իրենց աշխատակիցներով ու ղեկավարներով, ծաղիկներ դնում, հարգանքի տուրք մատուցում 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին։  

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանումն ու անվտանգության ապահովումը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Կարեն Կարապետյանը ևս  մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած  բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և  հանդուրժողականության  համար: Վարչապետի պաշտոնակատարը  կարևորել է  հանրապետությունում հասարակական կարգի  պահպանման,   հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության […]

Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր  Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին: Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ներկայացրել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերը […]

Էրդողանի ուղերձն ու կոչը Պոլսո հայոց պատրիարքարանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին, նամակով դիմել է Պոլսո հայոց պատրիարքարանին։ «Իմ շատ հարգելի հայ քաղաքացիներ, ամենաանկեղծ զգացումներով ու սիրով ողջունում եմ Ձեզ։ Դուք այսօր հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի ներքո՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի դժվարին և ճգնաժամային պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը։ Եվս մեկ անգամ հարգանքի […]

Սխալ է, թե 100-ամյակից հետո ոչինչ անել հնարավոր չէ

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը սխալ է համարում տեսակետը, թե  Մեծ Եղեռնից հարյուր տարի հետո ոչինչ փոխել հնարավոր չէ: «Մենք հիմա ճանաչումից պետք է գնանք դեպի պահանջատիրություն, հատուցում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էդիկ Մինասյանը: Վերջինս նշեց, որ բավական մեծ աշխատանքներ արվեցին 100-ամյակին ընդառաջ, Երևանում կայացավ « Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ համաժողովը, և միջազգային ճանաչմանը միացան […]

«Թուրք ե՞ք»,- հարցրեց: «Գրեթե»,- պատասխանեցի»

Թուրքական «Birgün» թերթի հոդվածագիրը պատմում է իրեն հանդիպած երկու հայերի մասին, որոնցից մեկն անասելի ատելությամբ էր լցված թուրքերի հանդեպ, իսկ մյուսն «այրվում էր» կորուսյալ հողերի կարոտից: «1992 թվականին էր: Վարանեսի քաղաքում էինք: աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերի հետ բարեկամորեն զրուցում էինք: Մի կնոջ հետ միմյանց բարկացրեցինք, ավելի ճիշտ` նա ինձ բարկացրեց: Ուշադիր ինձ էր նայում: […]

Լուկաշենկոն պատրաստ է օգնել Հայաստանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին ներքաղաքական իրավիճակի կարգավորման հարցում: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանին եւ ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում: Նա հայտարարել է, որ ժողովրդի հետ խաղալ չի կարելի, հակառակ դեպքում՝ կլինի այնպես, ինչպես եղավ Հայաստանում»: «Եթե պետք էր ինչ-որ հարմարեցնել Սահմանադրությունը, ապա պետք էր ազնիվ վարվել: Մենք ինչ-որ […]

«Ծառուկյան» դաշինքն առաջինն էր, որ թույլ չտվեց խորհրդարանում պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից

««Ծառուկյան» դաշինքն առաջինն էր, որ թույլ չտվեց խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկել»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ «Երբ մեր գործընկերների նկատմամբ բռնություն կիրառվեց «Ծառուկյան» դաշինքն առաջինն էր, որ հայտարարություն տարածեց նրանց անհապաղ ազատ արձակելու մասին։ Մենք ասում էինք, որ պետք է վերադառնալ բանակցությունների եւ […]

Եթե ժողովուրդն ինձ վրա դնի նման պատասխանատվություն՝ ես չեմ հրաժարվի. Փաշինյան

ՀՀ իշխանությունների դեմ բողոքի ցույցերի առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի հրաժարվի ՀՀ վարչապետի պաշտոնից, եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի իր վրա։ Այդ մասին պատգամավորն ասել է life.ru-ին տված հարցազրույցում։ «Եթե ժողովուրդն ինձ վրա դնի նման պատասխանատվություն՝ ես չեմ հրաժարվի»,- ասել է ընդդիմադիր գործիչը։ Ըստ նրա՝ իշխանությունն «արդեն ժողովրդի ձեռքում է», և «դիմադրելը […]

Պուտինը դեռ չշփումներ չի ունեցել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Կարեն Կարապետյանի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռեւս հեռախոսազրույց չի ունեցել ոչ հրաժարական տված Սերժ Սարգսյանի, ոչ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, նախագահը դեռ շփումներ չի ունեցել Սարգսյանի կամ Կարապետյանի հետ»,-լրագրողներին ասել է նա: Պեսկովը նաեւ հիշեցրել է, որ երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ վարչապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի