22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Աղվան Վարդանյանը վայր կդնի մանդատը, բայց չի քվեարկի Փաշինյանի օգտին

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը իր ելույթում հայտարարեց, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քվեարկությանը չի մասնակցելու։ Նա ասաց, որ չնայած ՀՅԴ կուսակցությունը և խմբակցություն ունի որոշում, որպեսզի կողմ քվեարկեն, բայց նա չի մասնակցելու քվեարկությանը, և եթե կուսակցությունը որոշի՝ պատրաստ է անգամ վայր դնել մանդատը։

«Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը, այսօրվա ելույթը, հարցերի պատասխաններն այդ մասին են վկայում, բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում։ Ես վտանգի կանխազգացում ունեմ, այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ՝ ինձ առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետևանքներով։

Վստահ եղեք՝ ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում, և եթե այդ ծալքերն ինձ համար պարզ չեն, չեմ էլ կարող բացառել, որ անդառնալի հետևանքներ չեն ունենալու իմ պետականության համար»,-ասաց նա։ Պատգամավորն ասաց, որ այս ամենից ելնելով՝ չի կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ