Ընդդիմությունը պետք է քաղաքական պայքար մղի, եթե չի ցանկանում, որ իր ձգտումը վերածվի պաշտոնակռվի

Ընդդիմությունը պետք է քաղաքական պայքար մղի, եթե չի ցանկանում, որ իր ձգտումը վերածվի պաշտոնակռվի, եթե իսկապես ուզում է իր երկիրը տեսնել ավելի հզոր և զարգացած։ Առանց քաղաքական պայքարի ընդդիմության պայքարը վերածվում է «հեղափոխության», որի հետևանքները միշտ եղել են աղետալի։
Այսօր ընդդիմությունը պարտավոր էր մինչև իշխանության գալը, որը կարող էր լինել երեկ, կարող է լինել մեկ շաբաթից կամ մոտակա ապագայում, իսկ կարող է նաև չհաջողվել, զուտ իշխանական կռվին զուգընթաց նաև քաղաքական և տնտեսական պայքար մղել, այսինքն՝ պահանջներ ներկայացնել Ազգային ժողովին՝ ընդունելու այնպիսի օրենքներ, որոնք այդ նույն ընդդիմությունը կընդուներ, եթե ինքը լիներ իշխանություն։
Օրինակ՝ այսօր ընդդիմությունը պետք է խորհրդարանին ներկայացներ օրինագիծ, որն կարգելի ցանկացած մեծահարուստի լինել Ազգային ժողովի անդամ, միաժամանակ ընդունել այնպիսի ընտրական համակարգ, որի դեպքում նվազագույնի կհասնեն կեղծիքները, որ գոնե հաջորդ խորհրդարանը լինի պրոֆեսիոնալ․․․