11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Բարդ իրավիճակ է, և բարդ հարցեր եք տալիս, որոնց պատասխանը ես չունեմ. Կոստանյան

«Բարդ իրավիճակ է, և բարդ հարցեր եք տալիս, որոնց պատասխանը ես չունեմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ «Հանրապետական» կուսակցություն այլևս գոյություն չունի, Կոստանյանն արձագանքեց, որ ցանկացած կուսակցություն իր գաղափարախոսություններով և մոտեցումներով գոյություն ունենալու իրավուքն ունի և ժխտողական գնահատականներ հնչեցնելն այս առումով ճիշտ չէ:

Հարցին, թե արդյոք մյուս շաբաթ ՀՀԿ-ն կքվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, Կոստանյանն արձագանքեց. «Դեռևս մեկ շաբաթ կա, հետո կխոսենք: Ինձ համար դժվար է «Հանրապետականի» դիրքորոշումը հայտնել, կանխատեսումներ անել: Դուք տեսել եք, որ ես այսքան ժամանակ կուսակցական որոշումների չեմ մասնակցել, որովհետև ես կուսակցական չեմ»: Հարցին, արդյոք Հանրապետականը միտված է խորհրդարանական ընտրությունների գնալ, Կոստանյանն ասաց, որ նման հետևության հանգելու համար բացարձակ հիմքեր չկան, մինչդեռ դա Սահմանադրական լուծում է, որը չի բացառվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ