04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Չի կարելի որևէ մեկին մեղադրել կամ պիտակավորել իր դիրքորոշման և կարծիքի համար. Կոստանյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասում է, որ տեղեկություն չունի, թե կուսակցությունում քննարկվել է թեկնածու առաջադրելու-չառաջադրելու հարցը: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: 

Հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի՝ կողմ քվեարկությանը, և հնարավոր է, որ նոր ՀՀԿ-ականներ մեկ շաբաթվա ընթացքում միանան ու կողմ քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց. «Կանխատեսումներ ես երբեք չեմ արել ու չեմ անի»: Իսկ Ցոլակյանի քվեարկությունը նա չմեկնաբանեց:

Ինչ վերաբերում է հատարարություններին, թե երեկ ՀՀԿ-ականների՝ դեմ քվեարկությունը դավաճանություն էր, Գևորգ Կոստանյանը չհամաձայնեց. « Նախ չի կարելի որևէ մեկին մեղադրել կամ պիտակավորել իր դիրքորոշման և կարծիքի համար, ինչքան հանրահավաքի մասնակից ցանկացած անձ ունի կարծիքի և դիրքորոշման իրավունք, այնքան էլ հանրահավաքի մասնակից չհանդիսացող ցանկացած անձ, այդ թվում պատգամավորները: Հետևաբար որևէ մեկը որևէ մեկին իր կարծիքի և դիրքորոշման համար պիտակավորելու որևէ իրավունք չունի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ